.jpg)
Յուրա Մովսիսյան. «Միշտ ընդունում եմ մարտահրավերները»
Հայաստանի ազգային հավաքականի և Մոսկվայի «Սպարտակի» հարձակվող Յուրա Մովսիսյանի ծառայություններով հետաքրքրված են անգլիական և գերմանական ակումբները: Այս մասին տեղեկացնում է «Sky Sports»-ը:
Աղբյուրը տեղեկացնում է, որ թիմերի սկաուտները ներկա են եղել Հայաստանի հավաքականի վերջին 2 ընկերական հանդիպումներին և հետևել են 26-ամյա հարձակվողի խաղին:
«Լսել եմ, որ ինձանով հետաքրքրված են անգլիական ու գերմանական թիմերը: Պետք է տեսնել, թե որքան լուրջ են առաջարկները: Ապացուցել եմ, որ կարող եմ գոլեր խփել բոլոր այն թիմերում, որոնցում հանդես եմ գալիս: Դա արեցի նաև «Սպարտակում»:
Մրցաշրջանը չստացվեց այնպիսին, ինչպիսին ուզում էինք, բայց «Սպարտակը» բարձրակարգ թիմ է: Ես միշտ ընդունում եմ մարտահրավերներն ու ուզում եմ խաղալ ուժեղների հետ: Եթե լինեն առաջարկներ, չեմ կարող ասել, թե ինչ պատասխան կտամ:
Մոսկովյան թիմը գիտի իմ հավակնությունների մասին, և բոլոր կողմերը պետք է բավարարված լինեն: Ինձ համար ամենակարևորը հաջողությունն է խաղադաշտում»,- նշել է Մովսիսյանը: