.jpg)
Մարդ իր կյանքի ընթացքում 115 օր ծիծաղում է, 38.003 ժամ` ուտում
Viralnova.com կայքը ներկայացրել է վիճակագրական տվյալներ, թե մարդիկ ողջ կյանքի ընթացքում ամեն օր, կրկնելով նույն գործողությունը, ընդհանուր առմամբ որքան ժամանակ են ծախսում:
Այսպես` մարդն իր ողջ կյանքի ընթացքում միջինում 99.117 ժամ անցկացնում է աշխատավայրում , 4 տարի` աշխատավայրում հեռախոսով խոսելով, 160 օր` ծխելով ընդմիջման ժամանակ, 11 տարի` հեռուստացույց նայելով: Իրենց կյանքի ընթացքում մարդիկ 5 տարի լինում են օնլայն, 26 տարի` քնած , 7 տարի` գիշերային ժամերին արթուն պառկած, 2170 ժամ` արևային լոգանք ընդունելով, 23.214 ժամ` լվացք անելով, 46.800 ժամ` տնային գործեր անելով, 653 օր` գնացքի սպասելով, 6 ամիս` հերթում սպասելով, 5 ամիս` բողոքելով, 115 օր` ծիծաղելով, 658 ժամ` միմյանց փաթաթվելով , 38.003 ժամ` ուտելով: Հետաքրքրական է, որ ըստ վիճակագրության, կանայք 136 օր ծախսում են հարդարվելու վրա, իսկ տղամարդիկ 3000 ժամ` սափրվելու վրա: