.jpg)
05/06/2014 16:53
ԱԳՆ-ն՝ Սամվել Ալեքսանյանին դեսպան նշանակելու մասին
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, այսօր մամուլում հրապարակում կար, ըստ որի, ԱԺ Հանրապետական խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանին (Լֆիկ Սամո) պատրաստվում են դիվանագիտական կարգավիճակ տալ` նշանակելով ՀՀ դեսպան Իրաքում:
Aysor.am-ի հետ զրույցում ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանն ասաց, որ նման բան չկա, սակայն ավելացրեց.
«Դեսպանների նշանակումը կատարվում է ՀՀ Նախագահի կողմից, հետևաբար չեմ կարող պաշտոնապես հերքել»: