.jpg)
Շարապովան եզրափակչում է
Ֆրանսիայի բաց առաջնության կիսաեզրափակչում ռուս թենիսիստուհի Մարիա Շարապովան 3 սեթում պարտության է մատնել Կանադայի ներկայացուցիչ Էժենի Բուշարին` 3-րդ անգամ անընդմեջ նվաճելով եզրափակչում հանդես գալու իրավունք: Այս դիմակայությունում գրանցվել է 4:6, 7:5, 6:2 հաշիվ:
Եզրափակչում հաղթելու նախորդ 2 փորձերից մեկը Շարապովայի համար ավարտվել է ձախողմամբ, սակայն մինչև այդ` 2012 թ., նա դարձել է «Ռոլան Գարոսի» հաղթող` վճռորոշ խաղում 6:3, 6:2 հաշվով առավելության հասնելով իտալուհի Սառա Էրրանիի նկատմամբ: 2013 թ. Մաշան չի կարողացել կոտրել համառ ամերիկուհի Սերենա Ուիլյամսի դիմադրությունը և զիջել է 4:6, 4:6 հաշվով:
Նշենք, որ այս անգամ Ռուսաստանի ներկայացուցչի եզրափակիչ փուլի մրցակիցը հայտնի կդառնա Սիմոնա Հալեպ-Անդրեա Պետկովիչ զույգի կիսաեզրափակիչ փուլի հանդիպումից հետո: