.jpg)
Ուկրաինայի դեսպանը վերադարձել է Երևան
Երևան է վերադարձել Ուկրաինայի դեսպան Իվան Խուխտան, ով հետ էր կանչվել մոտ 2 ամիս առաջ: Այս մասին հայտնում է Lenta.ru-ն՝ հղում անելով «Ազատություն» ռադիոկայանի ուկրաինական ծառայությանը:
Մարտի սկզբին դեսպանը հետ էր կանչվել այն բանից հետո, երբ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը դրական էր արտահայտվել Ղրիմում կայացած հանրաքվեի մասին:
Ուկրաինան դրանից հետո Հայաստանից պարզաբանում էր պահանջել և հետ էր կանչել դեսպանին Հայաստանից և Բելառուսից: Բելառուս Ուկրաինայի դեսպանը վերադարձել է ապրիլի կեսերին:
Հիշեցնենք, որ Ղրիմի հանրաքվեն կայացել է 2014 թ., որի արդյունքում էլ այն միացել է Ռուսաստանի կազմին: Ուկրաինայի իշխանությունները հրաժարվել են ճանաչել քվերակության արդյունքները: