Վարդան Բոստանջյան. Հայաստանի և Արցախի միջև մաքսակետ չի դրվելու ու վերջ
05/06/2014 15:36

Վարդան Բոստանջյան. Հայաստանի և Արցախի միջև մաքսակետ չի դրվելու ու վերջ

Հայաստանի և Արցախի միջև մաքսակետ չի դրվելու ու վերջ: Եթե նման պայման լինի, ուրեմն մենք այլ գործընկեր պետք է փնտրենք: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԲՀԿ անդամ Վարդան Բոստանջյանը.

«Մենք գիտենք, թե ոնց տվեցինք Ղարսն ու Նախիջևանը, մենք շատ լավ հիշում ենք պատմությունը ու պետք է զգուշանալ: Արցախի և Հայաստանի միջև մաքսակետ գոյություն ունենալ ուղղակի չի կարող»,- ասաց Վարդան Բոստանջյանը:

Ասուլիսի մյուս բանախոս՝ ՀՀԿ-ական Լեռնիկ Ալեքսանյանն էլ հակադարձելով Վարդան Բոստանջյանին ասաց, որ հենց Ռուսաստանն է շահագրգռված, որ Արցախի հարցում չլինի հետընթաց.

«Չպետք է ստորագրվի մի փաստաթուղթ, որը մեր հարաբերություններում հետընթացի պատճառ կարող է դառնալ»,- ասաց Լեռնիկ Ալեքսանյանը:

ՀՀԿ-ական պատգամավորն ամեն կերպ շրջանցեց Հայաստանի և Արցախի միջև մաքսակետի հնարավոր տեղադրման մասին հարցերը՝ պատասխանելով.

«Հայաստանի և Արցախի միջև մաքսակետ կա, ինչի՞ մասին է խոսքը»:
 

Վարդան Բոստանջյան. Հայաստանի և Արցախի միջև մաքսակետ չի դրվելու ու վերջ