Կազիմիրով. Բաքվում միայն գեղեցիկ խոսքերով են պայքարում ԼՂ կարգավորման համար
05/06/2014 20:43

Կազիմիրով. Բաքվում միայն գեղեցիկ խոսքերով են պայքարում ԼՂ կարգավորման համար

«Նեզավիսիմայա Գազետան» տպագրել է ԵԱՀԿ ՄԽ-ում ՌԴ-ն ներկայացնող նախկին համանախագահ, ԼՂ հակամարտության կարգավորման Ռուսաստանի առաքելության ղեկավար Վլադիմիր Կազիմիրովի «ԼՂ հակամարտությունում նոր ճակատ» վերնագրով հոդվածը:

Ստորև ներկայացնում ենք հոդվծաը՝ որոշ կրճատումներով. 

«Մայիսիս 12-ին լրացավ Ռուսաստանի միջնորդությամբ կնքված Լեռնային Ղարաբաղի զինադադարի 20-րդ ամյակը: Տարբեր երկրներում այն նշել են տարբեր ձևերով: Անգամ տոնել են Անգլիայում, որը չի մտնում ԵԱՀԿ Մինսկի խմբի մեջ: Պարտվելով 1991-94թթ պատերազմը, պաշտոնական Բաքւոմն հակված չէ գնահատել այն, որ հազարավոր ադրբեջանցիներ ճակատում մահից փրկվել են: Նա ընդունել է մշտական հրադադարը, սակայն երբեմն հայտարարում է, որ պատերազմը դեռ չի ավարտվել, այլ ավարտվել է առաջին փուլը:

Իսկ 20-րդ տարեդարձին Բաքուն նոր ճակատ բացեց՝ ներքին. երկրում սկսվել է հայտնի մարդկանց մաքրում, ովքեր ԼՂ հակամրտության հարցում 100%-ով հավանության չեն տալիս նրա ուժային քաղաքականությունը և նույնիսկ իրենց թույլ են տալիս «ժողովրդական դիվանագիտության» հարցում մեղք գործել՝ անմիջական շփումներ պահպանելով հայերի հետ, ովքեր նախագահի հավերժական թշնամիներն են:

Իշխանությունները Թուրքիայից արտաքսված ադրբեջանցի վերլուծաբան և լրագրող Ռաուֆ Միրկադիրովին մեղադրեցին դավաճանության մեջ, անմիջապես դրանից հետո ձերբակալեցին Լեյլա Յունուսին և նրա ամուսնուն Արիֆ Յունուսին, ով «Խաղաղության և ժողովրդավարության ինստիտուտի» տնօրենն է:

Մայիսի 14-ին էլ Ադրբեջանը ստանձնեց ԵԽ նախարարների կոմիտեի նախագահությունը, այսինքն կես տարի այս կազմակերպությունում գլխավոր դեր պետք է սնաձնի:

Այս խորհուրդը հաշվի չի առել այն, որ նրա հիմնական նպատակը մարդու իրավուքնների պահպանումն է: Ինչպիսի՞ օրինակ է պետք է լինի Բաքուն ԵԽ անդամների համար:

ԼՂ հակամարտությունում կողմերի դիրքորոշումների մեղմացումը, փոխզիջման որոնումը Բաքվի շահերից չէ: Ընդհակառակը, իր՝ «կացնասպան Սաֆարովին» հերոսացնելուն ուղղված» քաղաքականության միջոցով (Ադրբեջանցի սպա, ով Բուդապեշտում ՆԱՏՕ-ի ծրագրի ժամանակ կացնով քնած ժամանակ սպանել էր հայ սպա Գուրգեն Մարգարյանին) նրան անհրաժեշտ է խզել այդ կապերը: Բաքվի քաղաքական վերնախավը միայն գեղեցիկ խոսքերով է պայքարում փոփոխությունների, ստատուս քվոյի հաղթահարման և հակամարտության կարգավորման համար. իսկ իրականում նրանք ամրապնդում են ստեղծված իրավիճակը: Թե ինչու են նրանք դա անում, դժվար չէ կռահել:

Իսկ ինչպես պետք է ողջամիտ մարդիկ գնահատեն Բաքվի «իրավապահ» մարդկանց արաքները՝ ձերբակալության հարցում մանդատի բացակայություն, խուզարկություններ, վիրավորանքներ և ցուցադրական նվաստացում, շարունակական սպառնալիքներ, բժշկական օգնության չտրամադրում, նույնիսկ Հայաստանի օգտին լրտեսության մեղադրանքներ:

Արդյոք ժամանակը չէ՞ Ստրասբուրգին, Եվրոպայի ղեկավարներին, ԵԽ նախարարների կոմիտեի նախագահությանը մարդու իրավունքների վերաբերյալ հարցերով դիմել, որպեսզի հետո ուշ չլինի»:
 

Կազիմիրով. Բաքվում միայն գեղեցիկ խոսքերով են պայքարում ԼՂ կարգավորման համար