.jpg)
Պորոշենկոյի երդմնակալությանը մեր պատվիրակությունը կղեկավարի Ա. Աշոտյանը
ՀՀ Կրթության ու գիտության նախարար Արմեն Աշոտյանը կգլխավորի Հայաստանից Ուկրաինայի նորընտիր նախագահ Պյոտոր Պորոշենկոյի երդմնակալության արարողությանը մեկնող պատվիրակությունը: Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը:
Ուկրաինական ԶԼՄ-ների տեղեկություններով՝ երդմնակալության արարողությանը կմասնակցեն 20 երկրների նախագահներ, այդ թվում՝ Լեհաստանի նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկին, Լիտվայի նախագահ Դալյա Գրիբաուսկայտեն, Շվեյցարիայի նախագահ Դիդյե Բուրկխալտերը, Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին, ԵՄ-ից Հերման Վան Ռոմպեյը և ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանյերը::
ԱՄՆ-ից Պ.Պորոշենկոյի երդմնակալության արարողությանը կմասնակցի փոխնախագահ Ջո Բայդենը, սենատոր Ջոն Մաքքեյնը և պետքարտուղարի օգնական Վիկտորիա Նուլանդը: