Սեյրան Օհանյանը մասնակցել է նախօրեին զոհված զինվորի հոգեհանգստին
06/06/2014 22:17

Սեյրան Օհանյանը մասնակցել է նախօրեին զոհված զինվորի հոգեհանգստին

Այսօր երեկոյան ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն Արարատի մարզի Արարատ գյուղում մասնակցել է պայմանագրային զինծառայող, շարքային Բորիս Բենիկի Գասպարյանի հոգեհանգստի արարողությանը։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը: 

Արարողությանը ներկա էին նաև ԳՇ պետ, գեներալ գնդապետ Յ. Խաչատուրովը, փոխնախարար Ա. Նազարյանը, բանակի բարձրաստիճան հրամանատարներ ու սպաներ։ 

Հիշեցնենք, որ 1992թ.-ին ծնված Բորիս Գասպարյանը սպանվել է նախօրեին` հակառակորդի դիպուկահարի գնդակից: 
Նախօրեին դիպուկահարի գնդակից զոհվել է նաև նույն զորամասի սերժանտ, 26-ամյա Անդրանիկ Եղոյանը:

Նախորդող հրապարակում` Թշնամու գնդակից երկու զինվոր է զոհվել

Սեյրան Օհանյանը մասնակցել է նախօրեին զոհված զինվորի հոգեհանգստին