.jpg)
Դե Ռոսսին հպարտանում է Բալոտելլիով
Իտալիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Դանիելե Դե Ռոսսին ընդգծել է, որ թիմում ոչ ոք նշանակություն չի տալիս հարձակվող Մարիո Բալոտելլիի մաշկի գույնին: Ընդհակառակը, նրանք հպարտ են, որ Մարիոյի հետ միասին հանդես են գալիս նույն հավաքականում: Այս մասին տեղեկացնում է «Football Italia»-ն:
«Ճիշտ է, Բալոտելլին երբեմն հիմար քայլեր է անում, բայց հաճախ մարդկանց նյարդայնացնում է նրա մաշկի գույնը, ոչ թե արարքները: Վստահ եմ, որ եթե աշխարհի առաջնությունում Մարիոն դառնա հաղթանակ գոլի հեղինակ, ոչ ոք չի հիշի գույների մասին: Մենք հպարտ ենք, որ նա իտալացի է և մեզ հետ է»,- նշել է Դե Ռոսսին: