Դիլիջանի ոլորաններում մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից
06/06/2014 18:50

Դիլիջանի ոլորաններում մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից

Այսօր ժամը 16.51-ին ԱԻՆ տեղեկատվություն է ստացվել, որ Տավուշի մարզի Դիլիջանի ոլորաններում տեղի է ունեցել ավտոպատահար: Այս մասին տեղեկանում ենք ԱԻՆ մամուլի ծառայությունից: 

Դեպքի վայր է մեկնելԱԻՆ մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Մ-4» միջպետական ավտոճանապարհի Դիլիջան-Սևան հատվածի 17-րդ կմ-ի մոտակայքում, «Օպել» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 20 մետր սահել դեպի հարակից անտառը և արգելափակվել ծառերի մեջ:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը «1-03» ծառայության աշխատակիցները վարորդ՝ 1988թ. ծնված Մ. Օ.-ին և ուղևոր՝ 1995թ. ծնված Ա. Գ.-ին տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխել են Տավուշի ԲԿ. բժիշկները Մ.Օ.-ի վիճակը գնահատել են բավարար, իսկ Ա. Գ.-ինը՝ միջին ծանրության: 

Դիլիջանի ոլորաններում մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից