Մշակույթի նախարարը 500 քմ տարածք է գնել «Ցումի» շենքում
06/06/2014 09:28

Մշակույթի նախարարը 500 քմ տարածք է գնել «Ցումի» շենքում

Երևանցիների սիրելի «Ցումը»՝ Աբովյան փողոցի սկզբնամասում գտնվող «Մանկական աշխարհը», կրկին սկսել են նորոգել:

Հավանաբար, մի քանի տարուց աշխատանքները կավարտվեն, և այն կգործի՝ մրցակցելով «Դալմա գարդեն մոլ» և «Երևան մոլ» առևտրի կենտրոնների հետ: Ուշագրավ է, որ այնտեղ արդեն որոշ մեծահարուստներ տարածքներ են գնում՝ վաճառասրահներ ունենալու մտադրությամբ:

«Հրապարակը» տեղեկացել է, որ այստեղ մոտ 500 քառակուսի մետրանոց տարածք է ձեռք բերել մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը: «Ըստ ամենայնի, այն մշակութային ցուցասրահ կլինի՝ բիզնես ուղղվածությամբ: Դե, թոշակի գնալ կա, բան կա»,- հավելել է թերթը:
 

Մշակույթի նախարարը 500 քմ տարածք է գնել «Ցումի» շենքում