.jpg)
Հովհաննես Բաբախանյանը կնկարահանվի ամերիկյան ֆիլմում
ՀՀ վաստակավոր արտիստ Հովհաննես Բաբախանյանը, ով չորս տարի է արդեն բնակվում է ԱՄՆ-ում, այժմ այնտեղ նկարահանվում է «Լքված հարթավայր» (Hidden Valley) անունը կրող ֆիլմում: Այս մասին Life.panorama.am-ին տեղեկացրեց դերասանը: Հայտնի Ֆրեդդի Կրյուգերի մասին պատմող ռեժիսոր Ջոն Բյուքերի ֆիլմը ամերիկյան հանդիսատեսի համար է, Հովհաննես Բաբախանյանը խաղալու է 3 գլխավոր դերերից մեկը: Դերասանական կազմում ընդգրկվածների թվում են Ուենդի Լին Ադամսը, Մալքոլմ Մկդովելը, Րեաթա Գրեյը:

Բացի այդ՝ Հովհաննես Բաբախանյանը հուլիսի 1-ին «Beyond The Stars palace»-ում հանդես կգա մոնոներկայացմամբ, որը կխաղա անգլերենով:
«Սա իմ տարբեր կերպարների մենախոսությունների տրամաբանական կապակցումն է»,- մեկնաբանեց դերասանը՝ հավելելով, որ լեզվի խնդիրը լուծելը ժամանակի հարց է:
