Իրանի մայրաքաղաք Թեհրանում կրկին ուժգին փոթորիկ է սկսել
06/06/2014 19:40

Իրանի մայրաքաղաք Թեհրանում կրկին ուժգին փոթորիկ է սկսել

Իրանական «ԻՍՆԱ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ րոպեներ առաջ Իրանի մայրաքաղաք Թեհրանում ուժգին փոթորիկ է սկսել: Ներկայում քամու ուժգնությունը ժամում կազմում է 80 կմ:

Առայժմ վնասների մասին տեղեկատվություն չի հաղորդվում:

Հիշեցնենք, որ հունիսի 2-ի երեկոյան Թեհրանում արձանագրված փոթորիկի հետևանքով 5 մարդ է զոհվել, 45-ը՝ վիրավորվել: 

Իրանի մայրաքաղաք Թեհրանում կրկին ուժգին փոթորիկ է սկսել