.jpg)
Մշակվել է կուտակային վճարների պարտավորությունը մարելու ուղեցույց
«Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն» (ԿՀԻԿ) հիմնադրամը ներկայացնում է ուղեցույց գործատուների և պարտադիր կուտակային կենսաթոշակային բաղադրիչի մասնակիցների համար` մայիսի 15-ին ընդունված ««Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքից բխող գործությունների վերաբերյալ:
2014 թվականի հունվարի 1-ից սկսած` պարտադիր կուտակային կենսաթոշակային բաղադրիչի շուրջ ստեղծված (կուտակային վճարների հաշվարկման, հաշվետվությունների ներկայացման, աշխատավարձերի վճարման) իրավիճակը բաժանվում է երեք հիմնական խմբի` գործատուն հաշվարկել և կամուրջ հաշվին է փոխանցել մասնակցի պարտադիր կուտակային վճարը, գործատուն հաշվարկել, աշխատողից պահել, սակայն որևէ տեղ չիփոխանցել մասնակցի պարտադիր կուտակային վճարը, գործատուն չի հաշվարկել և կամուրջհաշվին չի փոխանցել մասնակցի պարտադիր կուտակային վճարը:
Նշված երեք դեպքերում կուտակային վճարի պարտավորության մարումը տարբեր է` պայմանավորված աշխատողի կողմից իր համար պարտադիր կուտակային վճար չպահելու մասին դիմումներ կայացնելու հանգամանքով:
ԿՀԻԿ հիմնադրամի մշակած ուղեցույցի միջոցով գործատուները և աշխատողները հնարավորություն ունեն, իրենց իրավիճակին համապատասխան, հստակ հասկանալու իրենց անելիքները:
Ուղեցույցը էլեկտրոնային համակարգով ուղարկվել է Հանրապետության գործատուներին, այն հասանելի է նաև www.epension.am կայքում, ԿՀԻԿ հիմնադրամի ֆեյսբուքյան էջում: Ուղեցույցը էլեկտրոնային եղանակով ստանալու համար կարելի է դիմել 114 թեժ գծին:
Նախորդող հրապարակում՝ «Ով դիմում բերի, կարող է աշխատանքից ազատվել». «Դեմ եմ»-ն ահազանգում է