Ֆրանսիայում հանդիպել են Վլադիմիր Պուտինն ու Պյոտոր Պորոշենկոն
06/06/2014 19:13

Ֆրանսիայում հանդիպել են Վլադիմիր Պուտինն ու Պյոտոր Պորոշենկոն

Այսօր Ֆրանսիայում տեղի է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ուկրաինայի նորընտիր նախագահ Պյոտոր Պորոշենկոյի կարճ հանդիպում, որի ժամանակ քննարկվել է Ուկրաինայում տիրող իրավիճակը: Այս մասին գրում է Reuters-ը:

«Հանդիպման ընթացքում քննարկվել են ուղիներ, որոնց միջոցով հնարավոր կլինի դուրս գալ Ուկրաինայում ստեղծված ճգնաժամային իրավիճակից: Այդ թվում՝ Մոսկվայի կողմից Պորոշենկոյի՝ որպես Ուկրաինայի լեգիտիմ նախագահի ճանաչումը»,- ասվում է Ֆրանսիայի նախագահի մամուլի գրասենյակի աշխատակցի հայտարարությունում:

Այդ թվում՝ Պուտինն ու Պորոշենկոն քննարկել են ուկրաինական ճգնաժամի տնտեսական հետևանքները:
 

Ֆրանսիայում հանդիպել են Վլադիմիր Պուտինն ու Պյոտոր Պորոշենկոն