Ռիբերին բաց կթողնի աշխարհի առաջնությունը
06/06/2014 20:05

Ռիբերին բաց կթողնի աշխարհի առաջնությունը

Ֆրանսիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Ֆրանկ Ռիբերին բաց կթողնի հունիսի 12-ին Բրազիլիայում մեկնարկող աշխարհի առաջնությունը:

Ինչպես տեղեկացնում են ֆրանսիական ԶԼՄ-ները, Ռիբերիին երկար ժամանակ անհանգստացնում էին մեջքի ցավերը, իսկ այսօր տեղի ունեցած բուժզննումից հետո բժիշկները եկել են այն եզրակացության, որ ֆուտբոլիստը ոչ մի շանս չունի աշխարհի առաջնությանը մասնակցելու:

Ֆրանկի փոխարեն հավաքականում հանդես կգա Մորգան Շնեյդերլինը:
 

Ռիբերին բաց կթողնի աշխարհի առաջնությունը