Ջաղինյանը Հ1-ի տնօրեն է փնտրում
06/06/2014 09:22

Ջաղինյանը Հ1-ի տնօրեն է փնտրում

«Չորրորդ իշխանության» տեղեկություններով՝ Հանրային Հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ռուբեն Ջաղինյանը, Հանրային հեռուստաընկերության ներկայիս գործադիր տնօրեն Մարգարիտա Գրիգորյանին փոխարինող է փնտրում:

Թերթի աղբյուրները նշում են, որ Ջաղինյանը դժգոհ է Մ.Գրիգորյանի աշխատանքից, բացի այդ, Հ1-ի գրեթե ողջ աշխատակազմը վերջինիս հետ լարված հարաբերություններ ունի: «Ռուբեն Ջաղինյանը մեդիադաշտի առավել հայտնի դեմքերին արդեն խնդրել է Հ1-ի տնօրենի պաշտոնի համար թեկնածուների անուններ նշել»,- հավելել է թերթը:
 

Ջաղինյանը Հ1-ի տնօրեն է փնտրում