.jpg)
Շարապովա. «Կես ճանապարհից հետ չեմ կանգնի»
Ռուս թենիսիստուհի Մարիա Շարապովան, ով Ֆրանսիայի բաց առաջնության եզրափակիչ է դուրս եկել, խոսել է այն փիլիսոփայության մասին, որն օգնում է իրեն հաջողությունների հասնել: Այս մասին տեղեկացնում է Tennis.com-ը:
«Լինում են բարդ իրավիճակներ, երբ այնքան էլ հաջող չես խաղում կամ հայտնվում ես պարտվողի դերում, բայց դա հանձնվելու առիթ չէ: Ես շատ ծանր գրաֆիկով եմ մարզվում, որպեսզի կես ճանապարհից հետ կանգնեմ:
Բնականաբար, մեծ ջանքեր եմ գործադրում, որպեսզի հաջողության հասնեմ: Ուստի սխալ է նպատակի կեսից հետ դառնալը` անգամ այն պարագայում, երբ ինչ-որ բան այնպես չի ստացվում:
Երբ պարտվում ես մեկ սեթ կամ մի քանի գեյմ, դա վերջը չէ: Դա հենց այն փիլիսոփայությունն է, որը նախընտրում եմ»,- նշել է Շարապովան:
Հավելենք, որ «Ռոլան Գարոսի» մրցաշարի եզրափակչում Մաշան ռակետը կխաչաձևի Սիմոնա Հալեպի հետ: