Սպիտակ-Գյումրի ճանապարհին վրաերթի հետևանքով 14-ամյա երեխա է մահացել
06/06/2014 17:45

Սպիտակ-Գյումրի ճանապարհին վրաերթի հետևանքով 14-ամյա երեխա է մահացել

Այսօր ժամը 15.04-ին ԱԻՆ ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհին` Մեծ Պառնի գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ավտոպատահար, ինչի հետևանքով «Վոլկսվագեն» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշջվել: Այս մասին տեղեկանում ենք ԱԻՆ մամուլի ծառայությունից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Մ-7» միջպետական ավտոճանապարհի Սպիտակ-Գյումրի հատվածի 18-րդ կմ-ում «Վոլկսվագեն» մակնիշի  ավտոմեքենան (վարորդ՝ Ռ.Խ.) վրաերթի է ենթարկել 2000թ. ծնված Ա. Ռ.-ին և դուրս գալով ավտոճանապարհի երթևեկելի հատվածից կողաշրջվել հարակից դաշտը:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ տեղի ուժերով, տուժածներ Ա.Ռ.-ին և ուղևոր Ա.Գ.-ին տեղափոխել են Սպիտակ քաղաքի ԲԿ. Ա.Ռ.-ն տեղափոխման ճանապարհին մահացել է:

Բժիշկները Ա.Գ.-ի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության: 

Սպիտակ-Գյումրի ճանապարհին վրաերթի հետևանքով 14-ամյա երեխա է մահացել