Վարչապետի փեսան ազատվել է Շենգավիթի ոստիկանապետի պաշտոնից
06/06/2014 09:10

Վարչապետի փեսան ազատվել է Շենգավիթի ոստիկանապետի պաշտոնից

«Հրապարակի» փոխանցմամբ՝ Շենգավիթի ոստիկանապետ, Հովիկ Աբրահամյանի փեսա Վահան Մամիկոնյանը աշխատանքից ազատվելու դիմում է գրել՝ «այլ աշխատանքի անցնելու» կապակցությամբ: Դիմումն օրեր շարունակ ոստիկանապետ Վովա Գասպարյանը մակագրելիս չի եղել, մակագրվել է երեկ:

«Մի քաղաքականացրեք, ավելորդ բաներ պետք չեն»,- թերթի հետ զրույցում ասել է Շենգավիթի արդեն նախկին ոստիկանապետը։

Նա տեղեկացրել է, որ այս որոշումը շուտ էր ընդունել, բայց դիմել է ընդամենը 10 օր առաջ. «Ես 10 օր առաջ եմ ներկայացրել իմ դիմումը։ Չեմ կարող ձեզ պատասխանել, թե ինչու են ուշացրել մակագրությունը։ Դե, երևի նախարարն այս ընթացքում զբաղված է եղել»։ Իսկ ի՞նչ աշխատանքի է տեղափոխվում։ «Ես այլ աշխատանքի եմ տեղափոխվելու, բայց կոնկրետ որտեղ՝ տեղյակ չեմ։ Այս պահին որոշում չկա։ Եթե լիներ՝ ձեզ կասեի»։

«Հրապարակի» տեղեկություններով, եթե անգամ որոշում չկա, այնուամենայնիվ, «ցանկություններ» կան՝ օդանավակայան կամ մաքսային ծառայություն տեղափոխվելու մասին է խոսքը»:
 

Վարչապետի փեսան ազատվել է Շենգավիթի ոստիկանապետի պաշտոնից