06/06/2014 09:40
Շանթ Հարությունյանի գործողություններից ամենաշատը տուժել է Վալերի Օսիպյանը
«Ցեղակրոն կուսակցության» առաջնորդ, նոյեմբերի 5-ից անազատության մեջ գտնվող Շանթ Հարությունյանի և նրա տասներեք ընկերների գործով դատական առաջին նիստի օրը հայտնի է. այն նշանակվել է հունիսի 16-ին, ժամը 12-ին:
Դատական տեղեկատվական համակարգից տեղեկանում ենք, որ «Ցեղակրոն» կուսակցության առաջնորդ, նոյեմբերի 5-ից անազատության մեջ գտնվող Շանթ Հարությունյանի և նրա տասներեք ընկերների գործով տուժող է ճանաչվել նաև Երևանի փոխոստիկանապետ, գնդապետ Վալերի Օսիպյանը, ինչպես նաև՝ մի շարք այլ ոստիկաններ: Առայժմ հայտնի չէ, թե ինչպե՞ս է տուժել Վալերի Օսիպյանը, արդյոք Շանթ Հարությունյանի կոչերը խռովել են նրա փխրուն հոգին:
Երեկ, լսելով Նոյեմբերի 5-ի գործի հետ կապված «Հայկական Ժամանակի» թղթակցի հարցը, մասնավորապես՝ ճի՞շտ է, որ ինքը տուժող է ճանաչվել այս գործով և եթե այո, ապա՝ ինչու, Վալերի Օսիպյանը հրաժարվել է պատասխանել: «Հետո կխոսենք, հարգելիս»,- ասել է նա և կախել հեռախոսը»: