.jpg)
Վերնիսաժում կրակոցների գործով վկաներից Ներսես Մելքոնյանը դարձել է կասկածյալ
«Վերնիսաժում հնչած կրակոցների գործով» ձերբակալվել է Ներսես Մելքոնյանը, ով այս գործով անցնում էր որպես վկա: Այս մասին Aysor.am-ի հետ զրույցում ասաց Ն. Մելքոնյանի փաստաբան Վարդուհի Էլբակյանը:
Նրա խոսքով՝ Ն. Մելքոնյանը կասկածվում է ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի (Խուլիգանությունը, կատարվել է մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից) հատկանիշներով:
Հիշեցնենք, որ մայիսի 17-ին «Վերնիսաժ» տոնավաճառի մոտ հնչել էին կրակոցներ, որոնց հետևանքով վիրավորվել էր 5 մարդ: Կրակոցները կատարելու կասկածանքով նախօրեին կալանավորվել է Գոռ Առաքելյանը, ով ինքնակամ ներկայացել էր ոստիկանություն:
Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 և 235 հոդվածների հատկանիշներով: Խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:
Նախորդող հրապարակում՝ Ականատեսները պատմում են Վերնիսաժի կրակոցների մասին (Տեսանյութ)
Յուվեցի Կարոյի փեսայի խափանման միջոցը չի փոխվել
Ոստիկանապետ. Եթե ես լինեի Գոռ Առաքելյանի փոխարեն, խնդիրը կհարթեի խաղաղ ձևով