Վլադիմիր Վիսոցկուն նվիրված հարթաքանդակ և բացօթյա համերգ` Երևանում
06/06/2014 16:20

Վլադիմիր Վիսոցկուն նվիրված հարթաքանդակ և բացօթյա համերգ` Երևանում

«Մելոման» ակումբի ճակատային մասում (Իսահակյան 38) այսօր տեղի կունենա Վլադիմիր Վիսոցկու հարթաքանդակի բացման հանդիսավոր արարողությունը: Այնուհետև, Գաֆէսճեան քանդակների պարտեզում տեղի կունենա Վ. Վիսոցկուն նվիրված բացօթյա համերգ:

Միջոցառումներին մասնակցելու նպատակով Հայաստան են ժամանել «Վլադիմիր Վիսոցկին և ժամանակակիցները» նախագծի ղեկավար, «Խաղաղության գավաթ» միջազգային խաղաղարարության նախաձեռնության համակարգող Յուրի Կայդան, ԽՍՀՄ տիե զե րագնաց, ԽՍՀՄ երկակի հերոս Վիկտոր Սավինիխը և այլոք:

Հարթաքանդակի մոդելավորման աշխատանքներն իրականացվել են 2013 թ. մի քանի փուլով, այդ թվում նաև Հայաստանում՝ Երևանում, Էջմիածնում և Գեղարդում: Ստեղծագործության հեղինակն է լատվիացի անվանի քանդակագործ Յանիս Ստրուպուլիսը:
Հարթաքանդակը շրջանաձև է (50 սմ տրամագծով): Հարթաքանդակի պատրաստման աշխատանքներին մասնակցել են հարյուրավոր մարդիկ տարբեր երկրներից՝ Հայաստանից, Լատվիայից, Լիտվայից, Ռուսաստանից, Էստոնիայից, Ուկրաինայից, Լեհաստանից, Գերմանիայից, Իրանից, ԱՄՆ-ից: Հարթաքանդակը տրամագծով զարդարված է Վ. Վիսոցկու անվանի ժամանակակիցների բնօրինակ ինքնագրերով, այդ թվում` ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանի ինքնագրով: Հարթաքանդակի վրա զետեղված է անվանի աստղագետ Լյուդմիլա Ժուրավլյովայի կողմից 1974 թվականին հայտնաբերված և արվեստագետի պատվին անվանակոչված «ՎլադՎիսոցկի» փոքր մոլորակի պլաստիլինե պատկերը, որը պատրաստված է անձամբ տիկին Ժուրավլյովայի ձեռքով: 

Վլադիմիր Վիսոցկուն նվիրված հարթաքանդակ և բացօթյա համերգ` Երևանում