.jpg)
07/06/2014 17:04
Բագրևանդի փողոցում վրաերթի ենթարկված 51-ամյա տղամարդը մահացել է
Հունիսի 5-ին, ժամը 22.10-ին, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան Երևանի Բագրևանդի փողոցում վրաերթի է ենթարկել 51-ամյա Մարատ Ստեփանյանին: Այս մասին տեղեկանում ենք Ոստիկանության մամուլի ծառայությունից:
Տղամարդը տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, որտեղ ժամը 23.00-ին մահացել է:
Դեպքի առիթով կատարվում է քննություն: