.jpg)
07/06/2014 15:50
Զավեն Անդրիասյանը յոթ տուրից հետո վաստակել է 5,5 միավոր
Գրոսմայստեր Զավեն Անդրիասյանը Ռուսաստանի Կազան քաղաքում անցկացվող Նեժմետդինովի հուշամրցաշարում յոթ տուրից հետո վաստակել է 5,5 միավոր: Միջազգային վարպետ Նիկիտա Մատինյանն ունի 5 միավոր: Այս մասին տեղեկացնում է armchess.am-ը:
Մրցաշարային աղյուսակը 6,5 միավորով գլխավորում է գրոսմայստեր Դմիտրի Կոկարևը (Ռուսաստան):