Դիեգո Կոստա. «Իսպանիայի հավաքականում ինձ եղբոր պես են վերաբերվում»
07/06/2014 17:18

Դիեգո Կոստա. «Իսպանիայի հավաքականում ինձ եղբոր պես են վերաբերվում»

Իսպանիայի ֆուտբոլի ազգային հավաքականի հարձակվող Դիեգո Կոստան, ով հրաժարվել է խաղալ Բրազիլիայի ազգային թիմում, հայտարարել է, որ բրազիլական ընտրանու գլխավոր մարզիչ Լուիս Ֆելիպե Սկոլարին կապ չի հաստատել իր հետ:

«Սկոլարին ոչ մի անգամ չի զանգահարել ինձ: Միակ մարզիչը, ում հետ ես շփվել եմ, դել Բոսկեն է: Նա հետաքրքրվել է ինձանով, հրավիրել ճաշի ու ասել ամեն ինչ: Ինձ համար դա շատ հաճելի է, որովհետև զգում եմ, որ ինձ եղբոր պես են վերաբերվում:

Ես բրազիլացի եմ, և դա փոխել հնարավոր չէ: Այդ երկիրն իմ սրտում է, տունս` Մադրիդում, և ես պահպանում եմ բրազիլական ավանդույթները:

Ուզում եմ Իսպանիայի հավաքականի կազմում հաղթել աշխարհի առաջնությունում, բայց եթե դա տեղի չունենա, հույս ունեմ, որ աշխարհի գավաթը բաժին կհասնի Բրազիլիայի ընտրանուն»,- ասել է Կոստան:

Դիեգո Կոստա. «Իսպանիայի հավաքականում ինձ եղբոր պես են վերաբերվում»