.jpg)
Ազատամարտիկ. Ադրբեջանական բանակը չի կարող լավը լինել, քանի որ միատարր չէ
Ադրբեջանական բանակն չի կարող լավը լինել թեկուզ այն պատճառով, որ այն միատարր չէ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ազատամարտիկ, «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանն՝ անդրադառնալով Իլհամ Ալիևի այն հայտարարությանը, թե ադրբեջանական բանակը լավագույններից մեկն է.
«Պետք է հաշվի առնենք այն, որ այդ բանակում հավաքում են լեզգիններին, թալիշներին, թաթերին ու քրդերին ՝ նետելով մարտի դաշտ: Մյուսները թաքնվում են նրանց թիկունքում»,- ասաց Մանվել Եղիազարյանը՝ ավելացնելով.
«Վաղ թե ուշ նրանք հասկանում են, որ դա իրենց հայրենիքը չէ, և ուրեմն՝ ինչո՞ւ պետք է զոհվեն ու պայքարեն դրա համար»:
«Արաբո» ջոկատի հրամանատարի հիշեցրեց նաև, որ Ադրբեջանը կանգնած է լուրջ ներքին խնդիրների առաջ.
«Այնպես, որ սա Ալիևի հերթապահ հայտարարութուններից մեկն էր: Ինչ վերաբերում է մեզ, ապա վաղուց ժամանակն է, որ սահմանի վրա նրանց արժանի պատասխան տանք»,- ասաց Մանվել Եղիազարյանը: