Դանակահարողը ներկայացել և խոստովանել է հանցանքը
07/06/2014 16:09

Դանակահարողը ներկայացել և խոստովանել է հանցանքը

Հունիսի 5-ին ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում էր ստացվել կրծքավանդակի կտրած-ծակած թափանցող վերքով 1972 թ. ծնված Արթուր Ե.-ին հիվանդանոց տեղափոխելու մասին: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի բաժնից:

Ոստիկանները պարզել են, որ հունիսի 5-ին, ժամը 23.30-ին, Սեբաստիայի և Տիչինայի փողոցների խաչմերուկում, վիճաբանության ժամանակ, նրան ծալովի դանակով հարվածել և վնասվածքը հասցրել է 1983 թ. ծնված Սևակ Ս.-ն, որը հունիսի 7-ին, ժամը 00.10-ին, ներկայացել է բաժին և խոստովանել հանցանքը:

Սևակ Ս.-ն ներկայացվել է ոստիկանության քննչական բաժին: Կատարվում է նախաքննություն:  

Դանակահարողը ներկայացել և խոստովանել է հանցանքը