«The Economist». Պուտինի եվրոպական արկածախնդրությունները
07/06/2014 15:31

«The Economist». Պուտինի եվրոպական արկածախնդրությունները

«The Economist» պարբերականն անդրադարձել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի արտաքին քաղաքականությանն ու «Պուտինի եվրոպական արկածախնդրությունները» վերնագրով հոդված տպագրել:

Ստորև ներկայացնում ենք հոդվածը՝ որոշ կրճատումներով. 

«Փարիզում այս աշաբաթ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ճաշեց իր ֆրանսիացի գործընկերոջ՝ Ֆրանսուա Օլանդի հետ. գուցե՞ արևմտյան առաջնորդները Պուտինին արդեն ներել են՝ կարծելով, որ նրա բարկության ամենավատ պահերն արդեն անցյալում են: Չնայած նրան, որ արևելյան Ուկրաիանան ավելի շատ է սուզվել հակամարտության մեջ, Եվրոպական առաջնորդների մոտ Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կիրառելու «ախորժակը» նվազել է:

Պաշտոնապես հանդիպելով Օլանդի և Դեյվիդ Քեմերոնի հետ՝ պարզ է դառնում, որ Արևմտյան առաջնորդների կողմից դիվանագիտական մեկուսացումը չի տարածվում Պուտինի վրա անձնապես:

Ուկրաինայի հարցում, Պուտինը կարծում էր, որ կարող է ձեռք բերել այն, ինչ ցանկանում է: Իսկ ֆինանսական խնդիրներն ու պայքարը դադարեցնելու պատճառով Ուկրիանայի նորընտիր նախագահ Պյոտր Պորոշենկոին կստիպեն համաձայնության գալ, իսկ Կրեմլը նրան կընդունի որպես ընդունելի զրուցակցի:

Կիևում նոր իշխանությունների հանդեպ թշնամանքը, որը սնուցվում էր ռուսական քարոզչությամբ, դժվար է փոխել: Այս ընթացքում էլ Պուտինը փորձում է մանևրել՝ նա ցանկանում է ապակայունացնել և թուլացնել Ուկրաինան, բայց ոչ քաղաքացիական պատերազմի հանգեցնել: Առաջինի տարբերակում ձախողում գրանցելով, նա կարող է անցնել երկրորդին:

Մայիսի 29-ին Աստանայում Պուտինի հետ Եվրասիական միության ստեղծման համաձայանգիր կնքեցին Ղազախստանի և Բելառուսի նախագահները: Նազարբաևը և Լուկաշենկոն որքան զգուշանում են Պուտինից, այնքանէլ ցանկանում են նրան մոտ գտնվել:

Պուտինի ռազմավարության թուլությունն այն է, որ նա թույլ է տալիս Ուկրիանաայի հարցում իր ներքին վախերը թելադրել: Նա կորցրեց Ուկրաինային որպես դաշնակից և Եվրասիական միությունում որպես հնարավոր գործընկեր: Եվ պայքարելով պահապանել իր ինքիշխանությունն և տնտեսական լծակները Եվրոպայում և Արևմուտքում, Ռուսաստանը ռիսկի է դիմում նոր կախվածություն ձեռք բերել Չինաստանից»:
 

«The Economist». Պուտինի եվրոպական արկածախնդրությունները