.jpg)
Ռոյսը չի մասնակցի աշխարհի առաջնությանը
Գերմանիայի ֆուտբոլի ազգային հավաքականի կիսապաշտպան Մարկո Ռոյսը կոճի վնասվածքի պատճառով, որը ստացել է Հայաստանի ընտրանու հետ ընկերական խաղում, չի մասնակցի Բրազիլիայում կայանալիք աշխարհի առաջնությանը: Հետազոտությամբ պարզվել է, որ վնասվածքը բավական լուրջ է:
«Մարկոն գերազանց մարզավիճակում էր: Նա իրեն լավ էր դրսևորում մարզումային ճամբարում և ընկերական 2 խաղում: Ինչպես նրա, այնպես էլ մեզ համար այդ վնասվածքը շատ ցավալի փաստ է»,- Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Յոահիմ Լյովի խոսքերը մեջբերել է «Kicker»-ը:
Հաղորդվում է, որ օպերատիվ միջամտություն չի պահանջվում, սակայն վերականգնման համար Մարկո Ռոյսից կպահանջվի 7-8 շաբաթ:
Ավելացնենք, որ Գերմանիայի ընտրանու հայտացուցակում Ռոյսին կփոխարինի «Սամպդորիայի» ֆուտբոլիստ Շկորդան Մուստաֆին: