ՍԴՀԿ-ն պահանջում է պետական ապարատի ուռճացված ծախսերի կտրուկ նվազեցում
07/06/2014 16:16

ՍԴՀԿ-ն պահանջում է պետական ապարատի ուռճացված ծախսերի կտրուկ նվազեցում

Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցությունն այսօր հավաք էր հրավիրել, որի ժամանակ ներկայացվեց Հայաստանի զարգացման ճանապարհային քարտեզը, որն իր մեջ ներառում է թե՛ ներքին, թե՛ արտաքին քաաղքականության վեկտորներում փոփոխությանը միտված պահանջներ: Դրանք են՝

• Խորհրդարանական հանրապետություն, ԱԺ-ի 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգ, ընտրական շեմի նվազեցում:
• Օլիգարխիայի հեռացում պետական կառավարման համակարգից:

• Պետական ապարատի օպտիմալացում, ուռճացված ծախսերի կտրուկ նվազեցում:

• Փոքր և միջին բիզնեսի հարկային համաներում, նորաստեղծ փոքր բիզնեսի ազատում հարկերից առնվազն 1 տարի ժամանակով:

• Նորարարական գիտությունը որպես առաջնահերթություն և ՏՏ ոլորտի ձեռնարկություններին 5 տարով ազատում հարկերից:

• Հանքարդյունաբերության շահագործման պետական վերահսկողություն: Գործող հանքերի հարկային շեմի բարձրացում և նորաբաց հանքերի պետական վերահսկիչ փաթեթ:

• Պետական կառավարման համակարգի ապակենտրոնացում դեպի սահմանամերձ շրջանները:
Ինչ վերաբերում է արտաքին քաղաքականությանը, ապա ՍԴՀԿ-ն այս իմաստով երեք ուղղություն է կարևորում՝

• Արցախի վերադարձ բանակցային գործընթացին:

• Եվրասիական միության անդամակցություն միայն արժանապատիվ պայմաններում:

• Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ հայ-թուրքական արձանագրությունների հետկանչ Ազգային Ժողովից:

Նախորդող հրապարակում՝ ՍԴՀԿ ատենապետ. Փոքր և միջին բիզնեսի նկատմամբ պետք է հարկային համաներում

 

ՍԴՀԿ-ն պահանջում է պետական ապարատի ուռճացված ծախսերի կտրուկ նվազեցում