Թուրքիան նախագահական ընտրությունների շեմին խաչմերուկում է հայտնվել
07/06/2014 16:57

Թուրքիան նախագահական ընտրությունների շեմին խաչմերուկում է հայտնվել

Միջին Արևելքի ինստիտուտի (MEI) պաշտոնական կայքը տպագրել է Միջին Արևելքի ուսումնասիրությունների՝ թուրքագիտության կենտորնի տնօրեն Գյունուլ Թոլի՝ «Թուրքիան խաչմերուկում է հայտնվել» վերնագրով հոդվածը:

Ստորև ներկայացնում ենք հոդվածը՝ որոշ կրճատումներով. 

«Թուրքիայի վարչապետը 14 տարիների ընթացքում ապահովեց իր 8-րդ հաղթանակը, երբ իր «Արդարություն և զարգացում» կուսակցությունը Մարտի 30-ին հաղթանակ տարավ ՏԻՄ ընտրություններում: Կաշառակերության վերաբերյալ մեղադրանքներից, լայնածավալ բողոքի ակցիաներից և բռանպետության հարցում մեղադրանքներից հետո, Էրդողանը կարող է քաջություն ունենալ և իր թեկնածությունն առաջադրել օգոստոսին կայանալիք նախագահական ընտրություններում:

Էրդողանի նախագահական ընտրություններին մասնակցությունը կարող է մի շարք ներքին մարտահրավերների առեևրեսվել: Ընտրության ժամանակ, նա պետք է ստանա ձայների 50 տոկոս՝ մի երկրում, որն իր իշխանության օրոք խորապես բևեռացված է: Հաղթանակի համար, նրան անհրաժեշտ է նաև Թուրքիայի քրդերի աջակցությունը, որը երկրի բնակչության 1/5-րդ մասն է կազմում: Էրդողանը 2012 –ին նախաձեռնել էր «խաղաղ գործընթացներ քրդերի առաջնորդ Օջալանի հետ», Քրդական բանվորական կուսակցությունը զինադադար հաստատեց 2013-ին և սկսեց Թուրքիայի տարածքից դուրս բերել իր զորքերին: Սակայն Թուրքիայի կառավարությունն չկատարեց իր բարեփոխումների ծրագիրը, և ոչ մի ազդանշան էլ չկա, որ մոտ ապագայում Էրդողանը քայլեր կձեռնարկի: Թուրքիայում քրդերը դժվարին կացության առջև են կանգնած: Քաղաքական վեճ է բորբոքվում Էրդողանի և նրա նախկին դաշնակից Գյուլենի միջև, ով կարող է մարտահրավեր լինել Էրդողանի համար:

ԵՄ-ն քննադատում է Էրդողանի միջամտությունը դատական համակարգում և դժգոհություն հայտնում ԶԼՄ-ների անկախության և ժողովրդավարության այլ ճյուղերի բացակայության հարցում: Այս հարցերը կարող են լարել ԱՄՆ-ի հետ հարաբերությունները: Էրդողանն արդեն խնդրել էր Օբամային արտաքսել Գյուլենին, իսկ Գյուլենը ԱՄՆ-ում օրինակ ձևով է մնում և Օբամայի վարչակազմը չի ցանկանում ներքաշվել ԱԶԿ- Գյուլեն պայքարի մեջ: Այնպես որ, անհավանական է, որ ԱՄՆ-ն հանձնի նրան, իսկ դա կարող է վեճի պատճառ դառնալ»:
 

Թուրքիան նախագահական ընտրությունների շեմին խաչմերուկում է հայտնվել