.jpg)
«Քնում են գետերն ու քամին, բայց չի քնում երբեք մեր թշնամին». Գրականագետ
Մեր սահմանում երկու զինվորի մահ շատ բացառիկ դեպքերում է գրանցվում: Այն էլ երբ զոհվում են պայմանագրային զինծառայողներ: Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց գրականագետ Վարդան Դևրիկյանը: Նրա խոսքով՝ Հայաստանը այնպիսի աշխարհագրական դիրքում է գտնվում, որ յուրաքնչյուր ոք պետք է դեռ մանկուց զենք բռնել իմանա:
«Եթե դա պատահեր ժամկետային զինծառայողի հետ, ես կասեի, որ նրանք անփորձ էին, բայց երբ այս դեպքը տեղի ունեցավ Նախիջևանում, որտեղ դիվերսիոն գործողություններ գրեթե չեն լինում, մի փոքր զարմանալի է»,-ասաց նա:
Վարդան Դևրիկյանի կարծիքով՝ հավանաբար այն տարածքներում, որտեղ հիմնականում չեն նկատվել սահմանային խախտումներ, ըստ երևույթին զգոնությունը մի փոքր թույլացել է:
«Երբ պատմում են, թե ինչ հանգամանքներում է դեպքը տեղի ունեցել, ստացվում է՝ ավելի հանգիստ պայմաններում է միջադեպը գրանցվել: Այս երկու զինվորների մահով մեկ անգամ ևս մեր հասարակությանը պետք է հիշեցնենք, որ այդ զգոնությունը պետք է պահպանվի յուրաքանչյուր սահմանում»,- հավելեց նա:
Դևրիկյանն ընդգծեց, որ այսօր մեր հասարակության ընկալման մեջ մի փոքր նվազել է հայերնասիրության գաղափարակոսությունը:
«Ամեն մի հայ զինվորի մահով չպետք է լինի սոսկ օպերատիվ ամփոփագիր կամ ինֆորմացիա, այլ պետք է համապատասխան կեցվածք պարտադրի, որը մեր սերունդների մեջ խորացնի ազգային գաղափարախոսության հիմքերը: Այս դեպքերը ցույց են տալիս, որ այսօրվա յուրահատկությունն այն է, որ մեր պաշտպանական դիրքերում ու հենակետերում ամբողջ ծանրությունը ընկած է միայն հրամանատարական ամենակրտսեր անձնակազմի ուսերի վրա:
Վ. Դևրիկյանի համոզմամբ՝ բանակում էական կորուստները կնվազեն, եթե մենք կարողանանք 3 կարևորագույն հանգամանք հաղթահարել.
«Միջանձնային հարաբերություններ, որոնք դժբախտաբար օրեցօր ավելի են շատանում ու ներխուժում բանակ, քնելու հրացը և տեխնիկայի կանոնները: Զինվորին դեռ մանկուց պետք է ներշնչվի, որ նա դիրքերում չպետք է քնի: Դա միայն հրամանատարի գործը չէ: Այս երկու զոհը չէինք ունենա, եթե մենք կարողանայինք պահել նաև տեխնիկայի կանոնները»,- ասաց նա ու մեջբերեց Իսահակյանի խոսքերը: «Քնում են գետերն ու քամին, բայց չի քնում երբեք մեր թշնամին: Մեր զինվորները այս գտակցությունը պետք է անընդհատ ունենան, որպեսզի գնդակի բաժին չդառնան»,- եզրափակեց նա: