.jpg)
Վ. Սիսլյան. Հայաստանի արտաքին քաղաքականությունը նման է վախվորած երեխայի
Հայաստանի արտաքին քաղաքականությունը նման է վախվորած երեխայի, երբ պստիկը դեռ չի հասկանում իրեն շրջապատող աշխարհը և ամեն քայլ անելուց հաշվարկում է: ՍԴՀԿ հավաքի ժամանակ, ներկայացնելով կուսակցության` ՀՀ զարգացման ճանապարհային քարտեզը, հայտարարեց ՍԴՀԿ քաղաքային վարչության անդամ, ազատամարտիկ Վազգեն Սիսլյանը:
Որպես օրինակ` նա հիշեցրեց ՌԴ դեսպանի և ԵԱՀԿ ՄԽ համանախագահի հայտարարությունները, որոնց ի պատասխան` ՀՀ արտաքին գործերի նախարարության արձագանքը եղել է անհամաչափ ու անհասկանալի:
«Մեր անցած 127 տարվա պատմության ընթացքում այնքան խոհեմություն ենք ձեռք բերել, որ հասկանում ենք` Հայաստանի շահերը պետք է կապել ոչ թե այլ երկրների, այլ` միայն ու միայն մեզ հետ»,- ասաց նա` ընդգծելով, որ Արցախը պետք է անպայման վերադառնա բանակցային սեղանին, ինչը, նրա խոսքով, շատ կարևոր է:
Ինչ վերաբերում է Հայաստան-Թուրքիա հարաբերություններին, ապա նկատեց, որ հնչակյանները երբեք ազգայնամոլներ չեն եղել և երբեք իբրև թիրախ չեն ընկալել թուրք ժողովրդին.
«Թիրախը թուրք իշխանություններն են ու դրանց վարած հակահայ քաղաքականությունը: Ուստի` մեր պահանջն է օրակարգից հանել հայ-թուրքական տխրահռչակ արձանագրությունները և ճանաչել Ցեղասպանությունը: Առանց այս ամենի` առնվազն միամիտ է կարծել, որ հնարավոր է կարգավորել հայ-թուրքական հարաբերությունները»,- ասաց նա` կոչ անելով բոլոր հայրենասեր ուժերին համախմբվել Մայր կուսակցության առաջ քաշած ուժերի շուրջ, քանի որ «Հայաստանի ներսում թշնամիներ չունենք, թշնամին սահմանից այն կողմ է»:
Նախորդող հրապարակումներ` Ն.Գալստյան. Անձի փոփոխությամբ դրական գործընթաց ակնկալելը անհեռատեսություն է
ՍԴՀԿ ատենապետ. Փոքր և միջին բիզնեսի նկատմամբ պետք է հարկային համաներում
ՍԴՀԿ-ն պահանջում է պետական ապարատի ուռճացված ծախսերի կտրուկ նվազեցում