Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով
07/06/2014 10:30

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով

Այսօր և հունիսի 11-ին շրջանների մեծ մասում, 8-10-ին առավելապես հյուսիսային շրջաններում գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում` կարկուտ: Քամին հարավային 5-10մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-20մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 7-8-ին կբարձրանա 2-4 աստիճանով, 11-ին նույքան կնվազի: 

Երևանում այսօր և հունիսի 11-ին գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-20մ/վրկ, 08-10-ին երեկոյան ժամերին՝ ամպրոպ, անձրևի հավանականությունը փոքր է: Այս մասին տեղեկանում ենք ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայությունից:

Երևանում ցերեկը սպասվում է +26 +28, երեկոյան +21 +23, գիշերը +16 +18 աստիճան: 

 

 

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով