.jpg)
Անահիտ Շահբազյանի վաղեմի երազանքն իրականացել է (Տեսանյութ)
Երգչուհի Անահիտ Շահբազյանը ոգեշնչման նոր առիթ ունի. նրան անչափ ոգևորել է «Տարիներ» անունը կրող իր նոր երգը, որի հեղինակը Նարեկ Գեղամյանն է, իսկ գործիքավորումը կատարել է Խաչատուր Խաչատրյանը:
«Անհամբեր սպասում եմ ձեր արձագանքներին»,-ֆեյսբուքյան էջում նոր երգի ներքո գրեց երգչուհին, իսկ մեկնաբանությունները չուշացան:

Life.panorama.am-ի հետ զրույցում նա պատմել է, որ համագործակցելու առաջարկը եղել է Նարեկի կողմից. «Վաղեմի երազանքս էր՝ 80-ականների ոճով երգ ունենալ, փաստորեն, այն իրականացավ, այս երգի մեջ ինձ գրավում է հատկապես մեղեդին, իսկ տեսահոլովակ նկարահանելու մասին դեռ ոչինչ չեմ կարող ասել, բայց շատ կցանկանայի»,-ասաց Անահիտը: