.jpg)
Արայիկ Թունյանը նշանակվեց Սահմանադրական դատարանի անդամ
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, այսօր խորհրդարանում քննարկվում էր Սահմանադրական դատարանի անդամի պաշտոնում Արայիկ Թունյանի նշանակման հարցը:
Քիչ առաջ խորհրդարանի միջանցքում տեղի ունեցավ փակ գաղտնի քվեարկությունը:
Քվեարկությունից հետո ԱԺ հաշվիչ հանձնաժողովի նախագահ Սուքիաս Ավետիսյանը հայտարարեց, որ քվեարկությանը մասնակցել է 68 պատգամավոր. Թունյանի թեկնածությանը կողմ քվեարկել է 65, դեմ` 3 պատգամավոր:
Արայիկ Թունյանը շնորհակալություն հայտնեց իրեն կողմ քվեարկած պատգամավորներին: Նա խոստացավ այնպես աշխատել, որ իրեն վստահած պատգամավորները հուսախաբ չլինեն:
Նախորդող հրապարակումներ` Զոհրաբյան. Նույնիսկ սեփական տեսակետ ունենալու համարձակություն չունեցաք
«10 րոպեի ընթացքում համոզեցիք, որ Ձեր թեկնածությանը պետք է դեմ քվեարկել»