Բաշար Ասադը համընդհանուր համաներում է հայտարարել
09/06/2014 16:39

Բաշար Ասադը համընդհանուր համաներում է հայտարարել

Սիրիայի արդարադատության նախարար Նաջեմ ալ-Ահմեդը հայտարարել է, որ նախագահ Բաշար Ասադը համընդհանուր համաներում է հայտարարել ազգային համերաշխության նպատակով:

Lenta.ru-ի փոխանցմամբ՝ համաներումը տարածվելու է բոլոր տեսակի հանցագործություն կատարած անձանց վրա:

Հունիսի 3-ին նահագահական ընտրություններում հաղթած Ասադը արդեն իսկ հրամայել է Հալեպի Կենտրոնական բանտից ազատ արձակել 320 բանտարկյալի:

Syrian Observatory for Human Rights իրավապաշտպան կազմակերպության տեղեկություններով՝ մոտակա ժամանակներս ևս 480 բանտարկյալ ազատ կարձակվի Դամասկոսի շրջանի «Ադրա» բանտից:

Իրավապաշտպանների տեղեկություններով՝ այս պահին Սիրիայի բանտերում է գտնվում 18.000 բանտարկյալ:
 

Բաշար Ասադը համընդհանուր համաներում է հայտարարել