Հակոբյանն ու Գաբուզյանը վաստակել են 6-ական միավոր
09/06/2014 17:33

Հակոբյանն ու Գաբուզյանը վաստակել են 6-ական միավոր

Գրոսմայստերներ Վլադիմիր Հակոբյանը և Հովհաննես Գաբուզյանը Բուլղարիայի Ալբենա քաղաքում անցկացվող մրցաշարում վերջին տուրից առաջ ութ հնարավորից վաստակել են 6-ական միավոր: Նրանք միայն կես քայլով են հետ մնում առաջատարից` գրոսմայստեր Իվան Չեպարինովից (Բուլղարիա):

Ինչպես տեղեկացնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքը, գրոսմայստեր Տիգրան Լ. Պետրոսյանն ունի 5 միավոր:

Հակոբյանն ու Գաբուզյանը վաստակել են 6-ական միավոր