Պաշտոնական. Ինձագին գլխավորեց «Միլանը»
09/06/2014 19:30

Պաշտոնական. Ինձագին գլխավորեց «Միլանը»

Ինչպես և սպասվում էր, «Միլանը» պաշտոնանկ արեց թիմի գլխավոր մարզիչ Կլարենս Զեեդորֆին` նրա փոխարեն նշանակելով երիտասարդական թիմի հետ աշխատող Ֆիլիպո Ինձագիին:

Ինչպես տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը, 40-ամյա մասնագետի հետ կնքվել է 2 տարվա պայմանագիր:

Հիշեցնենք, որ ավարտված առաջնությունում «Միլանը» գրավեց 8-րդ տեղը` 1998 թ. ի վեր առաջին անգամ տեղ չզբաղեցնելով եվրագավաթների խաղարկություններում:
 

Պաշտոնական. Ինձագին գլխավորեց «Միլանը»