.jpg)
Մալդիվների հավաքականի ֆուտբոլիստը դարձել է YouTube-ի աստղ (Տեսանյութ)
Մալդիվների և Աֆղանստանի ֆուտբոլի հավաքականների միջև հանդիպման ընթացքում մալդիվցի հարձակվող Աշադ ալ-Ադուբարեյի իրականացրած 11 մետրանոց տուգանային հարվածը YouTube-ում արդեն իսկ դիտվել է 8 միլիոն անգամ:
Բանն այն է, որ նա հարվածելու համար վազում է դեպի գնդակը և ընկնում, ինչից հետո անհարմար դիրքից հարվածելով, այնուամենայնիվ, կարողանում է գրավել դարպասը:
Հետաքրքիր է նաև, որ մրցավարը տուգանայինի նման իրացման մեջ ոչ մի խախտում չի արձանագրել: