«Նուբարաշեն» ՔԿՀ պետի ազատման հրաման դեռևս չկա»
09/06/2014 17:50

«Նուբարաշեն» ՔԿՀ պետի ազատման հրաման դեռևս չկա»

«Նուբարաշեն» ՔԿՀ պետ Գենադի Սարգսյանի ազատման վերաբերյալ որևէ հրաման չկա, և հայտնի չէ` արդյոք նա դիմում ներկայացրել է, թե ոչ: Այս մասին Aysor.am-ի թղթակցին հայտնեցին ՀՀ ԱՆ ՔԿՀ հանրային կապերի ծառայությունից:

Նշենք, որ մամուլում տարածված տեղեկությունների համաձայն` Գ. Սարգսյանը ազատվել է աշխատանքից՝ թոշակի անցնելու կապակցությամբ և դիմումը ներկայացրել է հունիսի 6-ին:

 

«Նուբարաշեն» ՔԿՀ պետի ազատման հրաման դեռևս չկա»