ԱՄՆ-ի քաղաքներից մեկում ծորակից ոսկի է հոսում (Տեսանյութ)
09/06/2014 18:36

ԱՄՆ-ի քաղաքներից մեկում ծորակից ոսկի է հոսում (Տեսանյութ)

ԱՄՆ-ի Մոնտանա նահանգի Ուայթհոլ քաղաքի բնակիչները օրերս իրենց զգացել են իսկական միլիոնատերեր, երբ նկատե« են, որ իրենց տների խմելու ջրի ծորակներից հոսում է իսկական ոսկի: Քաղաքի բնակիչ Շարոն Բրաունն առաջինն է նկատել տարօրինակ մասնիկներ փրփուրների մեջ ամանները լվանալու ժամանակ: Կինը տեղյակ է պահել ամուսնուն, ինչից հետո նրանք միասին սկսել են ուսումնասիրել անսովոր այդ մասնիկները:

Ամուսինները եկել են եզրակացության, որ դեղին գույնի այդ մասնիկները իսկական ոսկի են: Կասկածները փարատվել են, երբ հարևանները նույնպես դա հայտնաբերել են իրենց մոտ

«Եթե մենք ջրից ստանում ենք ծանր մետաղներ, որոնք կարելի է տեսնել անզեն աչքով, ապա այնտեղ որքա՞ն կարող է լինել»,- բնակիչները այդ հարցով դիմել են քաղաքապետին:

Ավելի ուշ քաղաքային իշխանությունները հայտարարել են, որ խմելու ջրի աղբյուրը, որը բացվել է 1982թ.-ին քաղաքից 7 կմ հեռու, մանրամասն ուսումնասիրվել է և պարզվել, որ ոսկու մասնիկները մարդկանց տներ են հասել ոչ թե խմելու ջրի աղբյուրից, այլ ամենայն հավանականությամբ պոկվել են ջրագծերին միացված պոմպերից: 

ԱՄՆ-ի քաղաքներից մեկում ծորակից ոսկի է հոսում (Տեսանյութ)