.jpg)
10/06/2014 13:52
Ավանում վարորդը վրաերթի է ենթարկել իր 7-ամյա որդուն
Նախօրեին՝ ժամը 20.30-ին, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Ավան 7-րդ փողոցի 3-րդ նրբանցքի թիվ 72 տան մոտ վրաերթի է ենթարկել իր 7-ամյա որդուն: Այս մասին տեղեկանում ենք ոստիկանության մամուլի ծառայությունից:
Երեխան տեղափոխել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն: