Պաշտպանը «Նոր բանդայի» գործով նոր դատախազին բացարկ կհայտնի
10/06/2014 19:39

Պաշտպանը «Նոր բանդայի» գործով նոր դատախազին բացարկ կհայտնի

Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր «Տարադրամի փոխանակման կետերի վրա հարձակվելու նպատակով» ստեղծված բանդայի գործով դատական նիստի ընթացքում դատարան ներկայացան նոր մեղադրողներ՝ դատախազներ Բագրատ Ղազինյանը և Արամ Արամյանը, քանի որ գործով մեղադրող Հովհաննես Ենոքյանը դատարանին տեղեկացրել էր իր թոշակի անցնելու վերաբերյալ:

Այսօրվա դատական նիստին չէր ներկայացել ամբաստանյալ Կարեն Վարդանյանի պաշտպանը, և Կ. Վարդանյանը դատարանին հայտնեց, որ պաշտպանը կներկայանա հաջորդ դատական նիստին:

Պաշտպան Լիպարիտ Սիմոնյանը միջնորդեց հետաձգել դատական նիստը, քանի որ այն չի կարող անցկացվել պաշտպանի բացակայությամբ և ինքը ժամանակ է խնդրում՝ գործում նոր ներգրավված մեղադրող Ա. Արամյանին բացարկ հայտնելու միջնորդություն ներկայացնելու համար, քանի որ վերջինս այս գործով քննիչ է եղել:

Դատավորը բավարարեց միջնորդությունը:

Հիշեցնենք, որ ըստ մեղադրական եզրակացության՝ Ռաֆայել Հարոյանը Երևան քաղաքում գանվող կազմակերպությունների՝ տարադրամի փոխանակման կետերի և դրանցում աշխատող անձանց վրա հարձակվելու նպատակով ստեղծել և անձամբ ղեկավարել է կազմակերպված զինված խումբ՝ բանդա, որի կազմում 2012 թվականի սեպտեմբերին ընդզրկել է Տիգրան Հովհաննիսյանին, իսկ հետագայում, մասնակիցների կազմը համալրելու համար, բանդայում րնդզրկել է նաև Հայկ Կոջոյանին ու Կարեն Վարդանյանին։ Ռաֆայել Հարոյանի նախաձեռնությամբ ձևավորված և անմիջականորեն նրա ղեկավարմամբ գործած բանդայի անդամները՝ կայուն անփոփոխ հանցակիցների կազմով, մանրակրկիտ ծրագրված եղանակով, ինչպես նաև փոխադարձ սերտ համագործակցությամբ, առաջնորդվելով Ռաֆայել Հարոյանի դերաբախշմամբ իրենց վերապահված դերակատարման և ստանձնած պարտականությունների շրջանակներում, Երևան քաղաքում գտնվող տարադրամի փոխանակման կետերի ու դրանց աշխատակիցների նկատմամբ ավազակային հարձակումներ կատարելու վերաբերյալ ունեցած նախնական համաձայնության շրջանակներում նախատեսած իրենց հանցավոր նպատակներն իրականացնելու համար, ապօրինի կերպով ձեռք են բերել 12մմ տրամաչափի «Վինչեստր» տեսակի որսորդական ողորկավաղ հրացան՝ համապատասխան փամփուշտներով, հրազեն հանդիսացող՝ 7,62 մմ տրամաչափի «ՏՏ» տեսակի ատրճանակ ու դրա համար նախատեսված, ռազմամթերք հանդիսացող 7,62 մմ տրամաչափի փամփուշտներ, «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենաներ, դիմակներ, հետևել են տարադրամի փոխանակման կետերի աշխատակիցների տեղաշարժին, ընտրել վերջիններիս վրա հարձակում կատարելու համար առավել նպաստավոր վայրեր։ Կազմակերպված զինված խմբի հարձակումներր չեն սահմանափակվել միայն կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով կամ առողջությանը ծանր վնաս պատճառելով, այլ բանդայի անդամներից Կարեն Վարդանյանը, հանցակիցների սահմանազանցմամբ, կատարել է նաև սպանություն, որը չի ընդգրկվել մյուս անդամների դիտավորությամբ։

Ըստ մեղադրական եզրակացության՝ Տիգրան Հովհաննիսյանը «Հայբիզնեսբանկ» ՓԲ ընկերության /այսուհետ՝ Բանկ/ հետ երկարաժամկետ ավանդային պայմանագրեր կնքած ավանդատուների հաշվեհամարներից գումարներ հափշտակելու նպատակով նախնական համաձայնության է եկել կնոջ՝ էդիտա Արծրունի Ալիխանյանի հետ, ով հանդիսանալով նույն բանկի գործառնական վարչության հաճախորդների սպասարկման բաժնի մասնագետ, ի պաշտոնե վերապահված գործառույթներից ելնելով հասանելիություն է ունեցել ավանդատուների բանկային տվյալներին։ Հանցավոր մտադրության համաձայն՝ Տիգրան Հովհաննիսյանն էդիտա Ալեքսանյանի հետ խմբով, նախնական համաձայնությամբ 2012 թվականի հուլիսի 31-ից մինչև 2013 թվականի մայիսի 3-ն ընկած ժամանակահատվածում, համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ հափշտակել է առանձնապես խոշոր չափերի՝ 309.477.642 ՀՀ դրամին համարժեք 723.940 ԱՄՆ դոլար և 83.668.795 ՀՀ դրամ։

Ըստ մեղադրական եզրակացության՝ Հայկ Կոջոյանը 2012 թվականի դեկտեմբերից մասնակցել է Երևան քաղաքում գտնվող կազմակերպությունների՝ տարադրամի փոխանակման կետերի և դրանցում աշխատող անձանց վրա հարձակվելու նպատակով 2012 թվականի սեպտեմբերին Ռաֆայել Հարոյանի ստեղծած և վերջինիս կողմից անձամբ ղեկավարած կազմակերպված զինված խմբին՝ բանդային, որի կազմում րնդգրկված են եղել նաև Տիգրան Հովհաննիսյանն ու Կարեն Վարդանյանր։ Ռաֆայել Հարոյանի նախաձեոնությամբ ձևավորված և անմիջականորեն նրա ղեկավարմամբ գործած կազմակերպված զինված հանցավոր խմբի անդամները՝ կայուն անփոփոխ հանցակիցների կազմով, մանրակրկիտ ծրագրված եղանակով, ինչպես նաև՝ խմբի անդամների փոխադարձ սերտ համագործակցությամբ, առաջնորդվելով Ռաֆայել Հարոյանի դերաբախշմամբ իրենց վերապահված դերակատարման և ստանձնած պարտականությունների շրջանակներում, Երևան քաղաքում գտնվող տարադրամի փոխանակման կետերի աշխատակիցների նկատմամբ ավազակային հարձակումներ կատարելու վերաբերյալ ունեցած նախնական համաձայնության շրջանակներում նախատեսած՝ իրենց հանցավոր նպատակներն իրականացնելու համար, ապօրինի կերպով ձեռք են բերել 12մմ տրամաչափի «Վինչեստր» տեսակի որսորդական ողորկափող հրացան՝ համապատասխան փամփուշտներով, հրազեն հանդիսացող՝ 7,62 մմ տրամաչավվւ «ՏՏ» տեսակի ատրճանակ ու դրա համար նախատեսված, ռազմամթերք հանդիսացող 7,62 մմ տրամաչափի փամփուշտներ, «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենաներ, դիմակներ, հետևել են տարադրամի փոխանակման կետերի աշխատակիցների տեղաշարժին, ընտրել վերջիններիս վրա հարձակում կատարելու համար առավել նպաստավոր վայրեր։ Կազմակերպված զինված խմբի՝ բանդայի անդամների ավազակային հարձակումները չեն սահմանափակվել միայն կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով կամ առողջությանը ծանր վնաս պատճառելով, այլ խմբի անդամներից Կարեն Վարդանյանը, հանցակիցների սահմանազանցմամբ, կատարել է նաև սպանություն, որր չի ընդգրկվել խմբի մյուս անդամների դիտավորությամբ։

Ըստ մեղադրական եզրակացության՝ Կարեն Վարդանյանը 2012 թվականի դեկտեմբերից մասնակցել է Երևան քաղաքում գտնվող կազմակերպությունների՝ տարադրամի փոխանակման կետերի և դրանցում աշխատող անձանց վրա հարձակվելու նպատակով 2012 թվականի սեպտեմբերին Ռաֆայել Հարոյանի ստեղծած և վերջինիս կողմից անձամբ ղեկավարած կազմակերպված զինված խմբին՝ բանդային, որի կազմում րնդգրկված են եղել նաև Տիգրան Հովհաննիսյանն ու Հայկ Կոջոյանր։ Ռաֆայել Հարոյանի նախաձեռնությամբ ձևավորված և անմիջականորեն նրա ղեկավարմամբ գործած կազմակերպված զինված հանցավոր խմբի անդամներր՝ կայուն անփոփոխ հանցակիցների կազմով, մանրակրկիտ ծրագրված եղանակով, ինչպես նաև՝ խմբի անդամների փոխադարձ սերտ համագործակցությամբ, առաջնորդվելով Ռաֆայել Հարոյանի դերաբախշմամբ իրենց վերապահված դերակատարման և ստանձնած պարտականությունների շրջանակներում, Երևան քաղաքում գտնվող տարադրամի փոխանակման կետերի աշխատակիցների նկատմամբ ավազակային հարձակումներ կատարելու վերաբերյալ ունեցած նախնական համաձայնության շրջանակներում նախատեսած՝ իրենց հանցավոր նպատակներն իրականացնելու համար, ապօրինի կերպով ձեռք են բերել 12մմ տրամաչափի «Վինչեստր» տեսակի որսորդական ողորկափող հրացան՝ համապատասխան փամփուշտներով, հրազեն հանդիսացող՝ 7,62 մմ տրամաչափի «ՏՏ» տեսակի ատրճանակ ու դրա համար նախատեսված, ռազմամթերք հանդիսացող 7,62 մմ տրամաչափի փամփուշտներ, «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենաներ, դիմակներ, հետևել են տարադրամի փոխանակման կետերի աշխատակիցների տեղաշարժին, ընտրել վերջիններիս վրա հարձակում կատարելու համար առավել նպաստավոր վայրեր։ Կազմակերպված զինված խմբի՝ բանդայի անդամների ավազակային հարձակումներր չեն սահմանափակվել միայն կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով կամ առողջությանը ծանր վնաս պատճառելով, այլ խմբի անդամներից Կարեն Վարդանյանը, հանցակիցների սահմանազանցմամբ, կատարել է նաև սպանություն, որը չի ընդգրկվել խմբի մյուս անդամների դիտավորությամբ։

Ըստ մեղադրական եզրակացության՝ Մնացական Սարգսյանը օժանդակել է 2012 թվականի նոյեմբերի 19-ից 2013 թվականի մարտի 7-ն րնկած ժամանակահատվածում «Հայբիզնեսբանկ» ՓԲ րնկերության /այսու-հետ՝ Բանկ/ գործառնական վարչության հաճախորդների սպասարկման բաժնի մասնագետ էդիտա Ալիխանյանի և վերջինիս ամուսնու՝ Տիգրան Հովհաննիսյանի կողմից նախնական համաձայնությամբ համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ Բանկի հետ երկարաժամկետ ավանդային պայմանագրեր կնքած ավանդատուների հաշվեհամարներից առանձնապես խոշոր չափերի՝ 46.788.000 ՀՀ դրամին համարժեք 100.000 ԱՄՆ դոլարի և 5.970.000 ՀՀ դրամի հափշտակությանր, ինչպես նաև 2012 թվականի դեկտեմբեր ամսին, ապօրինի կերպով ձեռք է բերել, իր մոտ պահել, ապա՝ ապօրինի իրացրել է զենք և ռազմամթերք:

Ըստ մեղադրական եզրակացության՝ Էդիտա Ալիխանյանը, հանդիսանալով «Հայբիզնեսբանկ» ՓԲ ընկերության (այւտւհետ՝ Բանկ) գործառնական վարչության հաճախորդների սպասարկման բաժնի մասնագետ, ի պաշտոնե իրեն վերապահված գործառույթներից ելնելով հասանելիություն ունենալով ավանդատուների բանկային տվյալներին, իր լիազորությունները հիշյալ ընկերության շահերին հակառակ օգտագործելով, օգտվելով Բանկի գործառնական վարչության պետ Վահե Հարությունյանի և սպասարկման բաժնի պետ Մարինե Սվաջյանի կողմից նույնպես՝ իրենց կարգադրիչ և այլ լիազորություններր ոչ պատշաճ կատարելու, դրանք չարաշահելու, այդ թվում՝ վերջիններիս վերահսկողության բացակայության հանգամանքից ու դրա հետևանքով ստեղծված բարձիթողի վիճակից, երկարաժամկետ ավանդային պայմանագրեր կնքած ավանդատուների հաշվեհամարներից գումարներ հափշտակելու նպատակով նախնական համաձայնության գալով ամուսնու՝ Տիգրան Հովհաննիսյանի հետ, 2012 թվականի հուլիսի 31-ից մինչև 2013 թվականի մայիսի 3-ն ընկած ժամանակահատվածում, համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ հափշտակել է առանձնապես խոշոր չափերի՝ 309.477.642 ՀՀ դրամին համարժեք 723.940 ԱՄՆ դոլար և 83.668.795 ՀՀ դրամ, որի արդյունքում Բանկի համար առաջացրել են ծանր հետևանքներ։

Ըստ մեղադրական եզրակացության՝ Գոհար Գաբրիելյանը 2012 թվականի սեպտեմբերի 13-ից մինչև 2013 թվականի մայիսի 3-ն ընկած ժամանակահատվածում, «Հայբիզնեսբանկ» ՓԲ ընկերության /այսուհետ՝ Բանկ/ գործառնական վարչության հաճախորդների սպասարկման բաժնի մասնագետ էդիտա Ալիխանյանի և վերջինիս ամուսնու՝ Տիգրան Հովհաննիսյանի հետ նախնական համաձայնությամբ, համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ, Բանկի հետ երկարաժամկետ ավանդային պայմանագրեր կնքած ավանդատուների հաշվեհամարներից հափշտակել է առանձնապես խոշոր չափերի՝ 73.169.992 ՀՀ դրամին համարժեք 119.900 ԱՄՆ դոլար և 23.923.795 ՀՀ դրամ։

Ըստ մեղադրական եզրակացության՝ Վահե Ստեփանյանը օժանդակել է 2013 թվականի մարտի 14-ին «Հայբիզնեսբանկ» ՓԲ ընկերության /այսուհետ՝ Բանկ/ գործառնական վարչության հաճախորդների սպասարկման բաժնի մասնագետ էդիտա Ալիխանյանի և վերջինիս ամուսնու՝ Տիգրան Հովհաննիսյանի կողմից նախնական համաձայնությամբ համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ Բանկի հետ երկարաժամկետ ավանդային պայմանագրեր կնքած ավանդատուների հաշվեհամարներից առանձնապես խոշոր չափերի՝ 12.428.400 ՀՀ դրամին համարժեք 30.000 ԱՄՆ դոլարի հափշտակությանր։

Ըստ մեղադրական եզրակացության՝ Մառլեն Մուրադյանը օժանդակել է 2012 թվականի սեպտեմբերի 13-ից մինչև 2013 թվականի ապրիլի 30-ն ընկած ժամանակահատվածում «Հայբիզնեսբանկ» ՓԲ ընկերության /այսուհետ՝ Բանկ/ գործառնական վարչության հաճախորդների սպասարկման բաժնի մասնագետ էդիտա Ալիխանյանի և վերջինիս ամուսնու՝ Տիգրան Հովհաննիսյանի կողմից նախնական համաձայնությամբ համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ Բանկի հետ երկարաժամկետ ավանդային պայմանագրեր կնքած ավանդատուների հաշվեհամարներից առանձնապես խոշոր չափերի՝ 65.858.153 ՀՀ դրամին համարժեք 147.740 ԱՄՆ դոլարի և 5.505.000 ՀՀ դրամի հափշտակությանը:

Նրանցից 3-ի՝ Մառլեն Մուրադյանի, Վահե Ստեփանյանի, Գոհար Գաբրիելյանի նկատմամբ խափանման միջոց ընտրվել է ստորագրություն չհեռանալու մասին, իսկ մյուսները կալանավորված են:

Նախորդող հրապարակում՝ Տարադրամի փոխանակման կետի վրա հարձակման գործով դատական նիստը հետաձգվել է
 

Պաշտպանը «Նոր բանդայի» գործով նոր դատախազին բացարկ կհայտնի