.jpg)
Ինքնավստահության կանոններ. Ի՞նչ չեն անում ինքնավստահ մարդիկ
Cluber.com կայքը կայքը ներկայացրել է ինքնավստահ մարդկանց կյանքի կանոնները.
Եվ այսպես, ըստ կայքի, ինքնավստահ մարդիկ երբեք.
1. Իրենց մասին հեքիաթներ և առասպելներ չեն հնարում:
2. Չեն պարծենում այնպիսի քայլերով, որոնք դեռ չեն արել:
3. Ցանկացած մերժում լսելուց հետո հուսահատության գիրկը չեն ընկնում:
4. Երբեք չեն մոռանում իրենց արտաքին տեսքի մասին:
5. Նրանք չեն մոռանում ժպտալ:
6. Որևէ մեկին չեն ճնշում՝ պարզապես լավ զգալու համար, իսկապես ուրախանում են մյուսների հաջողություններով:
7. Չեն փորձում թաքցնել սեփական սխալներն ու բացթողումները:
8. Չեն խուսափում այլ մարդկանց հետ շփումից:
9. Չեն ընդդիմանում որևէ նոր բան սովորելու և իմանալու հնարավորությանը:
10. Չեն մոռանում նաև զիջումների գնալու մասին:
11. Չեն վախենում օգնություն խնդրել, երբ դրա կարիքն իրապես զգում են:
12. Չեն անտեսում իրենց հմտությունները բարելավելու հնարավորությունները:
13. Չեն կեղծում:
14. Չեն բարդացնում իրենց կյանքը:
15. Չեն վախենում անկեղծանալ: