Հովհաննես Գաբուզյանը 154 մասնակիցների մեջ գրավեց 10-րդ տեղը
10/06/2014 19:50

Հովհաննես Գաբուզյանը 154 մասնակիցների մեջ գրավեց 10-րդ տեղը

Գրոսմայստեր Հովհաննես Գաբուզյանը Բուլղարիայի Ալբենա քաղաքում ավարտված մրցաշարում ինը հնարավորից վաստակեց 6,5 միավոր և 154 մասնակիցների մեջ գրավեց 10-րդ տեղը: Այս մասին տեղեկացնում է armchess.am-ը:

7,5 միավորով մրցաշարի հաղթող դարձավ գրոսմայստեր Իվան Չեպարինովը (Բուլղարիա):

Գրոսմայստերներ Վլադիմիր Հակոբյանի և Տիգրան Լ. Պետրոսյանի արդյունքն է 6, ՖԻԴԵ-ի վարպետ Տիգրան Ս. Պետրոսյանինը` 5 միավոր:

Հովհաննես Գաբուզյանը 154 մասնակիցների մեջ գրավեց 10-րդ տեղը