.jpg)
Ինչպես ազատվել ավելորդ քաշից. Խորհուրդներ
Չկա մի աղջիկ, ով օրվա մեծ մասը չմտածի ավելորդ քաշից ձերբազատվելու մասին: Արդեն փաստ է, որ ավելորդ քաշի ավելացմանը նպաստում է սխալ ընտրված սննդակարգը: Մեզանից յուրաքնչյուրն օրվա մեծ մասը ստիպված է լինում անցկացնել աշխատավայրում, հետևաբար դժվար է ճիշտ սննդակարգ սահմանելը: Ավելորդ քաշին նպաստում է ոչ միայն սխալ սնվելը, այլև քիչ շարժվելն ու նստելը:
Ներկայացնում ենք մի քանի խորհուրդներ, որոնք օգտակար կլինեն ոչ միայն աղջիկներին, այլև ավելորդ քաշով մտահոգվող մյուս մարդկանց:
Նախևառաջ պետք է ընտրել այնպիսի ուտելիքներ, որոնք չեն նպաստում ախորժակի գրգռմանը: Պետք է խուսափել հատկապես ածխաջրեր պարունակող սննդամթերքներից, ինչպիսի օրինակ՝ քաղցրավենիքն է: Հրաժարվեք սպիտակ ալյուրով պատրաստած ցանկացած ուտեստից: Սպիտակ ալյուրով են հիմնականում պատրաստվում բոլոր համեղ թխվածքները, ինչպես նաև հացը, որից հայերը ոչ մի կերպ չեն կարողանում հրաժարվել: Քաղցր և գազավորված ըմպելինքերն ու հյութերը նույնպես ախորժակ են գրգռում, հետևաբար խորհուրդ է տրվում հատկապես ճաշելու և ընթրելու ժամանակ չօգտագործել դրանք:
Դիետոլոգները խորհուրդ են տալիս նաև ավելի շատ նախապատվությունը տալ սպիտակուցով հարուստ սննդին, ինչպիսիք են օրինակ՝ միսը, ձուկը, ձուն, ցածր յուղայնության կաթնամթերքը: Պետք է ավելի շատ օգտագործել նաև մրգեր, բանջարեղեն:
Սովորաբար հայերի մոտ ընդունված է ճաշը պատրաստել մսով կամ հարուստ յուղով, բայց որպեսզի չխախտվի ձեր սննդակարգը, լավ կլինի, որ այդպիսի ճաշատեսակները չմատուցվեն հատկապես ընթրիքի ժամանակ: Դրանք նպատակահարմար են մեկ անգամ սնվելու համար և լավ կլինի, որ դրքանք ուտեք օրվա ավելի թեթև ժամերին:
Եվս մեկ կարևոր խորհուրդ «գիրուկներին». փորձեք հոգեպես հանգիստ լինել, ինչպես հայտնի է սթրեսների ժամանակ մարդիկ ավելի շատ են ուտում: Եվ լավ կլինի, որ սնվեք թեթև, բայց օրական մի քանի անգամ: