Գատուզոն ևս դեմ չէ գլխավորել «Միլանը»
10/06/2014 18:57

Գատուզոն ևս դեմ չէ գլխավորել «Միլանը»

«Միլանի» նախկին կիսապաշտպան Ջենարո Գատուզոն ուրախ է, որ թիմի գլխավոր մարզիչ է նշանակվել Ֆիլիպո Ինձագին, ով փոխարինել է Կլարենս Զեեդորֆին: Այս մասին տեղեկացնում է «Sky Sports»-ը:

«Ինձագին ֆուտբոլիստներին կստիպի հարգել «Միլանի» պատմությունն ու ավանդույթները: Նրանք պետք է հասկանան, որ ֆիզիկապես և տեխնիկապես պատրաստ լինելը բավարար չէ: Կարևոր է նաև պահվածքը խաղադաշտում և նրա սահմաններից դուրս:

Զեեդորֆը վատ չէր աշխատում, բայց, հնարավոր է, հանդերձարանում առկա էին որոշակի խնդիրներ: Ես ինքս էլ ուզում եմ մեծ մարզիչ դառնալ: Սուտ կլինի, եթե չասեմ, որ երազում եմ գլխավորել «Միլանը»,- նշել է Գատուզոն:
 

Գատուզոն ևս դեմ չէ գլխավորել «Միլանը»